Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Կարմիր խաչի միջազգային շարժումը շարունակում է համախմբված գործել [uri] => /news/red-cross-international-movement-continues-consolidated-actions.html [id] => 305 ) 1
Կարմիր խաչի միջազգային շարժումը շարունակում է...

Կարմիր խաչի միջազգային շարժումը շարունակում է համախմբված գործել

06.12.2018
Կարմիր խաչի միջազգային շարժումը շարունակում է համախմբված գործել

Դեկտեմբերի 5-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Գործընկերների հանդիպում, որին մասնակցում էին Ավստրիական, Գերմանական, Դանիական, Իտալական, Շվեյցարական Կարմիր խաչերի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգայիին ֆեդերացիայի (ԿԽՄՖ) և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները։

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց Ազգային ընկերության գործունեությունը, վերջին երկու տարիների ծրագրերն ու ձեռքբերումները, մարտահրավերներն ու դժվարությունները, ինչպես նաև հետագա պլաններն ու ծրագրերը։

Գործընկեր Ազգային ընկերությունների, ինչպես նաև ԿԽՄԿ և ԿԽՄՖ ներկայացուցիչները, բարձր գնահատելով իրականացված աշխատանքը, պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ  համագործակցության շրջանակները՝ շարունակելով Շարժման կարողությունները ծառայեցնել խոցելի խմբերի մարդասիրական կարիքների բավարարմանը։  

 

Հանդիպման մասնակիցները կմասնակցեն նաև Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը։   «Մարդասիրության հզոր ուժը» խորագրով միջոցառումը կազմակերպվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ ոգեկոչելու աղետի անմեղ զոհերի հիշատակը, նշելու մարդասիրության հզոր ուժը և երախտագիտության խոսք հղելու միջազգային հանրությանն ու Կարմիր խաչի միջազգային շարժման ընտանիքին՝ աղետից հետո ցուցաբերած անգնահատելի մարդասիրական աջակցության համար։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ