Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Անդամակցության դադարեցում [uri] => /news/termination-of-membership.html [id] => 637 ) 1
Անդամակցության դադարեցում

Անդամակցության դադարեցում

14.02.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անդամակցության դադարեցում

Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանի մարզային մասնաճյուղի Նախագահության թիվ 1 որոշմամբ 2024թ․ փետրվարի 12-ից դադարեցվել է Աննա Եղիազարյանի ՀԿԽ ընկերության անդամակցությունը։
Անդամակցության դադարեցման հիմքում ընկած են Կազմակերպության կանոնադրության խախտումներ։
Դադարեցման որոշման մեջ նշված է, մեջբերում․
«ՀԿԽԸ գլխավոր քարտուղար /գործադիր տնօրեն/ Աննա Եղիազարյանի կողմից կատարվել են հայտարարություններ առ այն, որ Նախագահությունը գործում է ապօրինի, այն է Մխիթար Մնացականյանն իրավունք չունի լինելու Նախագահության նախագահ, քանի որ վերջինս չի հանդիսանում Նախագահության անդամ։ Նշվածի վերաբերայլ Նախագահությունը կայացրել է հիմնավորված որոշում, որը որևէ կերպ չի հակասում Կազմակերպության կանոնադրությանը և ՀՀ օրենսդրությանը։ Ավելին՝ Աննա Եղիազարյանի կողմից Կազմակերպության տարբեր ստորաբաժանումների ուղարկվել են վերը նշված բովանդակությամբ գրություններ։
Միևնույն ժամանակ ՀԿԽԸ ՀԿ նախագահության 08.02.2024 թվականի որոշումներով Աննա Եղիազարյանի իրավասությունները դադարեցվել են և Գլխավոր քարտուղարի պաշտոնում է նշանակվել Արթուր Արիստակեսյանը։ Արթուր Արիստակեսյանը 08.02.2024 թվակնաին Աննա Եղիազարյանին է ներկայացրել համապատասխան որոշումը, որը վերջինս հրաժարվել է ստանալ և միևնույն ժամանակ հրաժարվել է իրականացենլ Նախագահության որոշումը, այն է հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ թույլ տալով առերևույթ քրեորեն հետապնդելի արարքներ։
ՀԿԽԸ ՀԿ անդամ Աննա Եղիազարյանը թույլ է տվել Կազմակերպության կանոնդարության խախտումներ, մանավորապես՝
Կանոնադրության 7.3 կետի 18-րդ ենթակետի համաձայն՝
«Նախագահության որոշումները պարտադիր են կազմակերպության բոլոր ստորաբաժանումների, հիմնարկների և ՀԿԽԸ առևտրային կազմակերպությունների համար»։
Միևնույն ժամանակ կանոնադրությամբ սահմանված է բողոքարկման ինստիտուտ, որից վերջինս չի օգտվել, այլ ձեռնարկել է Կազմակերպության անդամին, ավելին՝ կազմակերպության նախկին գլխավոր քարտուղարին /գործադիր տնօրենին ոչ հարիր վարքագիծ։
Կազմակերպությունն իր կանոնադրության 1.3 կետով հստակ սահմանել և ամրագրել է հիմնարար սկզբունք, այն է՝ կամավորությունը, որն իրենից ենթադրում է, որ իր գործունեության ընթացքում Շարժումը չի առաջնոդվում որևէ շահախնդրությամբ։
Հարկ է նկատել, որ Աննա Եղիազարյանը 25.01.2024 թվականին ՀԿԽԸ նախագահությանն է ներկայացրել գրություն, որով առաջադրել է իր թեկնածությունը Նախագահության Նախագահի պաշտոնում 28-րդ ընտրական համագումարի համար, իսկ Նախագահության հեռացման որոշումից հետո չի ենթարկվել որոշման պահանջներին։
Վերը նշված փաստերը ցույց են տալիս, որ Աննա Եղիազարյանը մտադրված ոտնահարում է Նախագահության բարի համբավը, վերջինիս մեղադրում է անօրինական գործողությունների մեջ չօգտվելով ՀՀ օրենսդրությամբ ընձեռված հնարավորություններից, չի կատարում Նախագահության կողմից կայացված որոշումը և չի ենթարկվում Կազմակերպության կանոնադրությանը, որը հանգեցնում է Կանոնադրության 6.7 կետի «գ» ենթակետով և 7.6 կետի «հ» ենթակետով սահմանված հետևանքների։
Վերջինս զբաղվում է Նախագահության բարի համբավի ոտնահարմամբ և իր աձնական շահով, այն է՝ նախագահության նախագահ դառնալու մեծ ցանկությամբ։ Նախկին գործադիր տնօրեն /գլխավոր քարտուղար, Աննա Եղիազարյանի կողմից կոպտորեն խախտվել են կանոնադրության 7.6 կետի «Դ» ենթակետի, 7.3 կետի 18-րդ ենթակետի պահանջները: Փոխարենը օրինակ ծառայելու, բարեվարքության կանոնները պահպանելու, օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրացնելու, պարտավորությունները կատարելու, նախագահության որոշումներն անվերապահորեն կատարելու, իսկ համաձայն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով այն վիճարկելու՝ խախտելով Կանոնադրության 7.3. 18-րդ կետի պահանջը, թույլ է տվել Կանոնադրության կոպտագույն խախտումներ»։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ