Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մեդիագրագիտության դասընթաց մարզաբնակ երիտասարդների համար [uri] => /news/մեդիագրագիտության-դասընթաց.html [id] => 479 ) 1
Մեդիագրագիտության դասընթաց մարզաբնակ...

Մեդիագրագիտության դասընթաց մարզաբնակ երիտասարդների համար

09.04.2021
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
Մեդիագրագիտության դասընթաց մարզաբնակ երիտասարդների համար

«ԵՄ-ն հանուն երիտասարդության․ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակում մարտի 27-28-ին տեղի ունեցավ «Մեդիագրագիտության հիմունքներ»  թեմայով 2-օրյա դասընթաց, որին մասնակցեց 30 երիտասարդ  Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։

Դասընթացի նպատակն էր զարգացնել մեդիա ոլորտում տեղեկատվություն ստանալու, վերլուծելու, գնահատելու մասնակիցների հմտությունները՝  հաղորդակցման բոլոր ձևերի կիրառմամբ։ Զարգացնելով վերլուծական հմտությունները՝ մասնակիցները սովորեցին օբյեկտիվ գնահատական տալ որակյալ և ոչ պրոֆեսիոնալ մեդիաներին և տարբերակել կեղծ լրատվությունը ճշմարիտից։ Տեսական և գործնական ժամերի շնորհիվ նրանք պատկերացում կազմեցին թվային միջավայրում հետաքննական լրագրության միտումների մասին և ձեռք բերեցին սոցիալական ցանցերից օգտվելու նոր գիտելիքներ։ Բջջային սարքերի միջոցով սովորեցին որակյալ լուսանկարներ  ստանալու հնարքները։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ