Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց [uri] => /news/a-three-day-mine-risk-training-course.html [id] => 448 ) 1
Ականների վտանգի իրազեկման եռօրյա...

Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց

10.09.2020
Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց

Օգոստոսի 26-28-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում, ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար կազմակերպել էր Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց:

Մասնակիցները Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից էին՝ այն մարզերի, որտեղ ականները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում: Վերապատրաստման դասընթացի արդյունքում հրահանգիչներն ու կամավորները ստացան Ականների վտանգի իրազեկման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից վերապատրաստված մասնագետները՝ ստացած գիտելիքների շնորհիվ, արդեն կարող են ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ընթացքում իրենց համայնքներում իրականցնել առավել արդյունավետ դասընթացներ և քաղաքացիներին սովորեցնել անվտանգ վարքագծի կանոնները:

Դասընթացների վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ