Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սեպտեմբերի 24-ին մոնիտորինգային այցով Ստեփանավանում էր Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերը [uri] => /news/martin-ledolter-visited-stepanavan.html [id] => 94 [content] => 0 ) 1
Սեպտեմբերի 24-ին մոնիտորինգային այցով...

Սեպտեմբերի 24-ին մոնիտորինգային այցով Ստեփանավանում էր Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերը

26.09.2014

Սեպտեմբերի 24-ին մոնիտորինգային այցով Ստեփանավանում էր Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերը, որը ժամանել էր ծանոթանալու Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կառուցենք անվտանգ եւ կայուն համայնքներ» ծրագրի ընթացքին:

Պարոն Մ. Լեդոլտերը ներկա գտնվեց Լոռու մարզի 4 գյուղական համայնքներում հիմնված համայնքային կամավորական թիմերի ուսումնական վարժանքին: Թիմերը ձեւավորվել եւ ուսուցանվել են նշված ծրագրի շրջանակներում: Նրանց տրամադրվել է նաեւ հատուկ գույք:

Վարժանքի ժամանակ թիմերն իրենց հմտությունները ցուցադրեցին ` իրականացնելով գետանց, մեքենայի տեղաշարժ` պարանային տեխնիկայով տուժածին դուրս բերելու համար, փլատակներից տուժածի դուրսբերում եւ առաջին օգնության ցուցաբերում:

ԱԶԳ գլխավոր տնօրենը, հետեւելով վարժանքի ընթացքին, որոշեց հանդես գալ տուժածի դերում եւ կամավորների օգնությամբ պարանով անցում կատարեց:

Այնուհետեւ, ծրագրի ընթացքն ու արդյունքները քննարկելու համար Մ. Լեդոլտերը հանդիպեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, Ավստրիական Կարմիր խաչի Հարավային Կովկասում պատվիրակության ղեկավար Սոնյա Գրեյները, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը, ՀԿԽԸ Աղետների կառավարման եւ բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը եւ այլոք:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը` ողջունելով ներկաներին, ասաց.

- Շատ կարեւոր եւ ողջունելի եմ համարում մարզպետարանի, տեղական համայնքների, ԱԻՆ Փրկարար ծառայության եւ Կարմիր խաչի միջեւ համագործակցությունը, որն էլ այս ծրագրի գրանցած բարձր եւ տեսանելի արդյունքների երաշխիքն է: Աղետների ռիսկի նվազեցումը մեկ կառույցի գործ չէ, եւ միայն պետություն, համայնքր ու հասարակական կազմակերպություններ եռանկյունու համագործակցությունը կարող է հանգեցնել լուրջ արդյունքների:

Լոռու մարզպետը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված այս ծրագիրն իրականացնելու համար` նշելով, թե որքան կարեւոր է այն մարզի համար:

ՀԿԽԸ աշխատանքը բարձր գանահատեց նաեւ պրն. Մ. Լեդոլտերը, նշելով, որ եւ այս, եւ իրենց կողմից ֆինանսավորվող մյուս ծրագրերն իրականացվում են հաջողությամբ եւ մեծ արդյունավետությամբ:

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց մարզպետին եւ համապատասխան կառույցներին համագործակցության համար` գնահատելով այն կարեւորությունը, որ տրվում է մարզում իրականացվող այս ծրագրին:

Բոլոր կողմերն էլ նշեցին ԱՌՆ ծրագրերի կարեւորությունն ու նշանակությունը ՀՀ աղետներից խոցելի մարզերում:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ