Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ցուցահանդես` «Բնական և տեխնածին աղետներ» խորագրով [uri] => /news/natural-and-man-made-disasters-childrens-painting-exhibition.html [id] => 101 [content] => 0 ) 1
Ցուցահանդես` «Բնական և տեխնածին աղետներ»...

Ցուցահանդես` «Բնական և տեխնածին աղետներ» խորագրով

20.11.2014

Նոյեմբերի 19-ին, «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ցուցադրվեցին մինչ այդ անցկացված «Բնական և տեխնածին աղետներ» խորագրով նկարչական մրցույթում հաղթող ճանաչված նկարները:

Գյումրու թվով 4 դպրոցների, մրցույթին մասնակցած 12 դասարաններից յուրաքանչյուր դասարանից ընտրվել էր 3 հաղթող նկար, որոնց հեղինակները պարգևատրվել էին մրցանակներով: Ցուցահանդեսին ներկա էին՝ Եվրախորհրդի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով վարչության Ալմաթիի գրասենյակի ղեկավար Սրդան Ստոյանովիչը, Վրաստանի գրասենյակի ներկայացուցիչ Կետեվան Լոմսադզեն, ԱՌՆ ծրագրի տարածաշրջանային ղեկավար՝ Թիմ Մքիներնին, ներկայացուցիչներ Շիրակի մարզի մարզպետարանից, Մարզային փրկարար վարչության ղեկավարը,  ՀԿԽԸ աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավարը, մրցույթում հաղթած երեխաները` իրենց ծնողների հետ, և այլոք:

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացված 36 նկարները հյուրերի շրջանում մեծ հետաքրքրություն և մի շարք հարցեր առաջացրեցին, որոնց աշակերտները մեծ ոգևորությամբ պատասխանում էին:

Ցուցահանդեսի վերջում բոլոր ներկաներն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին մրցույթի կազմակերպիչներին՝ նշելով դրա կարևորությունը և նպատակային լինելը` երեխաների շրջանում աղետների ռիսկի նվազեցման վերաբերյալ գիտելիքների ամրապնդման և զարգացման հարցում: Հարկ է նշել նաև, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է տպագրել 2015թ.-ի օրացույց, որտեղ պատկերվելու են նկարչական մրցույթի արդյունքում լավագույնը ճանաչված նկարները:

Հատկանշական է, որ կազմակերպվեց նաև մշտադիտարկման այց ծրագրի շահառու՝ Բենիամին համայնք, որտեղ տեղի ունեցավ հանդիպում համայնքապետի, դպրոցի տնօրենի և ծրագրի շրջանակներում հիմնված և ուսուցանված համայնքային կամավորական արձագանքման թիմի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի արդյունքները, ձեռքբերումները և ապագա պլանները: Հանդիպում կազմակերպվեց նաև Շիրակի մարզի փրկարար վարչությունում, որտեղ վարչության պետի հետ քննարկվեցին ծրագրի շրջանակներում համագործակցության հնարավոր հետագա զարգացումները: 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ