Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ականների ռիսկերի իրազեկման արշավներ սահմանամերձ համայնքների դպրոցներում [uri] => /news/mine-awareness-campaign-in-border-communities.html [id] => 514 ) 1
Ականների ռիսկերի իրազեկման արշավներ...

Ականների ռիսկերի իրազեկման արշավներ սահմանամերձ համայնքների դպրոցներում

30.05.2022
ԴԱՍԸՆԹԱՑ
Ականների ռիսկերի իրազեկման արշավներ սահմանամերձ համայնքների դպրոցներում
Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվող «Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ (ՌԻԱՎ) 2022» ծրագրի շրջանակներում ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Բերդավան սահմանամերձ համայնքների դպրոցներում տիկնիկային թատրոնների և դերային վարժությունների միջոցով իրականացվել է ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագծի ուսուցում՝ նախատեսված աշակերտենրի, ուսուցիչների և ծնողների համար։ Նպատակն էր անհրաժեշտ գիտելիքներ տրամադրել ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների տեսակների և դրանց ազդեցության, գնդակոծության և հրետակոծության ընթացքում անվտանգ վարքագծի ընդհանուր կանոնների վերաբերյալ՝ նպաստելու պայթուցիկ զինամթերքի վտանգով պայմանավորված դժբախտ պատահարների նվազեցմանը։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ