Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ԱՕ և Աղետներին արձագանքման թիմերը մասնակցեցին ուսումնավարժանքի [uri] => /news/հկխը-առաջին-օգնության-և-աղետներին-արձագանքման-թիմերը-մասնակցեցին-ուսումնավարժանքի.html [id] => 489 ) 1
ԱՕ և Աղետներին արձագանքման թիմերը մասնակցեցին...

ԱՕ և Աղետներին արձագանքման թիմերը մասնակցեցին ուսումնավարժանքի

27.05.2021
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԱՕ և Աղետներին արձագանքման թիմերը մասնակցեցին ուսումնավարժանքի
Փլուզում, հրդեհ, ճանապարհատրանսպորտային պատահար. Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի (ՌՀՄԱԿ) համագործակցության շրջանակներում ՀԿԽԸ Առաջին օգնության և աղետներին արձագանքման թիմերը մայիսի 26-ին մասնակցեցին ԱԻՆ Հրշեջ-փրկարարների համար կազմակերպված «Երկրաշարժի հետևանքով առաջացած լոկալ արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում» թեմայով ուսումնավարժանքին։
Վարժանքի նպատակն էր բարձրացնել Հրշեջ-փրկարարների պատրաստվածությունը, մշակել համատեղ փրկարարական աշխատանքների կազմակերպչական և գործնական հատվածները, ցուցադրել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հնարավորությունները։
Ուսումնավարժանքին հետևում էին ՌԴ Քաղպաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՌՀՄԱԿ ղեկավարությունը։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ