Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքներին [uri] => /news/arcs-response-to-surmalu-shopping-center-explosion.html [id] => 521 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը...

Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքներին

22.08.2022
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերության արձագանքը «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Աղետներին արձագանքման, Առաջին օգնության և հոգեբանների թիմերը՝ ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-ին Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունից և բռնկված հրդեհից անմիջապես հետո ժամանել են դեպքի վայր:


ՀԿԽԸ թիմը տեղում աջակցել է որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներին, ըստ անհրաժեշտության ցուցաբերել առաջին օգնություն և առաջին հոգեբանական օգնություն: 

 

Որոնողափրկարարական, քարամաքրման և դիերի դուրս բերման աշխատանքներում ներգրավված են եղել ՀԿԽԸ Երևանի, Վայոց ձորի, Տավուշի և Արարատի մարզերի աղետներին արձագանման կամավորական թիմերը, որոնք իրականացրել են հերթափոխ՝ աշխատանքների 24-ժամյա շարունակականությունն ապահովելու նպատակով: Ներգրավված թիմերի 43 անդամներն  ունեցել են համապատասխան մասնագիտացված պատրաստվածություն և գույք՝ նշված գործունեությունն իրականացնելու համար:

 

Ընդհանուր առմամբ արձագանքման աշխատանքներում ներգրավված է եղել նաև ՀԿԽԸ 120-ից ավելի աշխատակից և կամավոր, այդ թվում՝ անձակազմի 24  անդամ, 20 առաջին օգնող, 6 հոգեբան և 30 աջակցող կամավոր:

Արձագանքի ընթացքում Առաջին օգնություն է ցուցաբերվել ավելի քան 140 անձի, որոնք ունեցել են վերջույթների վնասվածքներ, ծխահարություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 150 անձի՝ տուժածների հարազատներին, ընկերներին, փրկարարներին, քաղաքացիներին և փրկարարական աշխատանքներին մասնակցող կամավորներին:

 

ՀԿԽԸ-ն, կամավորների միջոցով, արագ արձագանքման ծառայությունների աշխատակիցներին և ոստիկաններին, տարածքում գտնվող քաղաքացիներին, տուժածների հարազատներին տրամադրել են ջուր (ավելի քան 1000 շիշ), չոր սնունդ (ավելի քան 500 անձի), սառը սուրճ (մոտ 600 բաժակ), փրկարարական ձեռնոցներ (100 զույգ), դիմակներ` հորդորելով կրել և պահպանել անվտանգության կանոնները (մոտ 5000 անձի):

 

Դրանից բացի տարբեր անհատներ և կազմակերպություններ (Զովք, Պռոյեկտ ինտեր ինվեստ)  նվիրաբերել են ավելի քան 1500 շիշ ջուր, մոտ 500 բաժակ սառը սուրճ, չոր սնունդ, քաղցրավենիք և 100 զույգ փրկարարական ձեռնոց, որոնք նույնպես տեղում բաշխվել են ՀԿԽԸ կամավորների միջոցով:

 

Օգոստոսի 21-ին, մոտ 150 ժամ անընդմեջ աշխատանքից հետո, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱԻՆ հրահանգով ավարտել է իր առաքելությունը "Սուրմալու" առևտրի կենտրոնի տարածքում: 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ