Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀՀ ԱԻ նախարարությունում նշվեց ականազերծման միջազգային օրը [uri] => /news/international-mine-action-day.html [id] => 223 [content] => 0 ) 1
ՀՀ ԱԻ նախարարությունում նշվեց ականազերծման...

ՀՀ ԱԻ նախարարությունում նշվեց ականազերծման միջազգային օրը

26.04.2017
ՀՀ ԱԻ նախարարությունում նշվեց ականազերծման միջազգային օրը

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ԱԻՆ-ի և ԱՌՆ ազգային պլատֆորմի նախաձեռնությամբ կայացավ քննարկում-հանդիպում՝ նվիրված ականազերծման միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր կրկին բարձրաձայնել ականային վտանգի մասին, հանրության ուշադրությունը հրավիրել ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեությանն աջակցելու կարևորությանը, գործընկեր և շահագրգիռ կազմակերպություններին ներկայացնել հումանիտար ականազերծման առումով Հայաստանում առկա իրավիճակը, ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև՝ քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ և Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, տասից ավելի միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների անդամներ, ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարիասին և Հայկական Կարմիր Խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ով մասնավորապես նշեց.

- Օրվա խորհրդին համահունչ՝ հանդիպումը նպատակ ունի ականազերծման ոլորտում համագործակցության նոր մեկնարկ տալ, քննարկման արդյունքում ձևավորել այն հարթակը, որը կհանդիսանա հիմնական անելիքների սկզբնատեղին:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ. Առաքելյանը զեկուցեց իրենց կողմից Հայաստանում տարվող աշխատանքի, ինչպես նաև՝ ձեռքբերումների, մարտահրավերների և ապագա ծրագրերի մասին, որը ներառում էր համագործակցություն ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարության, այնպես էլ՝ այլ գերատեսչությունների հետ:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց ականների վերաբերյալ իրազեկման ոլորտում ՀԿԽԸ իրականացրած գործունեությունը, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ իրագործված՝ ականներից տուժածների վերաբերյալ տվյալների հավաքագրման ծրագրի արդյունքները:

Քննարկելով բնակչության պաշտպանության համատեքստում հումանիտար ականազերծման խնդիրներն ու միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարները՝ ներկաներն առաջ քաշեցին ոլորտում առկա հիմնական խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը:

Նախարար Դ. Տոնոյանը շեշտեց, որ ոլորտի կարողությունների և հագեցվածության առումով նկատելի առաջընթաց կա, սակայն լուրջ անելիքներ կան սահմանամերձ համայնքների բնակչության իրազեկվածության ուղղությամբ:

- Համայնքների համաչափ զարգացման նպատակով և աղետների ռիսկի նվազեցման համատեքստում շատ կարևոր է համայնքների համաչափ զարգացման ծրագրում ընդգրկել ականազերծման բաղադրիչը: Շնորհակալություն բոլորին՝ միասին այս կարևոր օրը նշելու և ոլորտի հարցերը քննարկելու համար: Հավատով ենք, որ շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցելով կշարունակենք մեր աշխատանքը,- եզրափակեց նախարարը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ