Նորություններ
Մարդասիրական օգնություն՝ Սիրիայի ժողովրդին

Մարդասիրական օգնություն՝ Սիրիայի ժողովրդին

13.07.2018
Մարդասիրական օգնություն՝ Սիրիայի ժողովրդին

Մարդասիրական օգնություն՝ Սիրիայի ժողովրդին  

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ), ՌԴ և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունների և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի համատեղ ջանքերով, հուլիսի 12-ից Սիրիայի Արաբական Հանրապետություն է ուղարկվում   94 տոննա մարդասիրական օգնություն՝ սննդի տեսքով (ձեթ, բրինձ և հնդկաձավար)։  Մարդասիրական բեռը կընդունի և Սիրիայի ճգնաժամի հետևանքով տուժած բնակչությանը կբաշխի Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր Ազգային ընկերությունը՝ Սիրիայի Կարմիր մահիկը։ Օգնության 30 տոննան  կբաշխվի  Հալեպում՝ Հայոց Բերիոյ թեմի առաջնորդության միջոցով։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն աջակցող կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ջանքեր է գործադրում ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ՝ առավել խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին արձագանքելու և նրանց հոգսը հնարավորինս թեթևացնելու համար։ 

Լուսանկարը՝ 29.05.2015, Լաթաքիա 

 

Гуманитарная помощь Сирийскому народу

 

 

Соместными усилиями Армянского Общества Красного Креста (АОКК), Министерств по Чрезвычайным Ситуациям РФ и РА, Российско-армянского центра гуманитарного реагирования, с 12-ого июля 94 тонн гуманитарной помощи в виде продуктов питания  (подсолнечное масло, рис, гречка) будет отправлена в Сирийскую Арабскую Республику. Гуманитарный груз примет и распределит среди пострадавшего населения Сирии партнер Армянского Общества Красного Креста Сирийский Красный Полумесяц. 30 тонн груза будет распределен среди населения Алеппо через Предводительство Армянской Берийской Епархии.

 

Как полноценный член Международного Движения Красного Креста и Красного полумесяца, Армянское Общество Красного Креста (АОКК) руководствуется фундаментальными принципами Движения и ведет вспомогательную роль правительству в гуманитарной сфере. Миссия АОКК заключается в снижении уязвимости населения при помощи мобилизации силы гуманизма, в подготовке к ситуациям, которые могут привести к уязвимости населения; в оказании необходимой помощи, в поддержке людей оказавшихся в сложных социально-экономических условиях.

Армянское Общество Красного Креста постоянно прилагает усилия для мобилизации ресурсов с целью реагирования гуманитарным нуждам наиболее уязвимых групп населения, с тем чтобы по возможности облегчить их бремя.