Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից մարդասիրական օգնություն է տրամադրում անվտանգության նկատառումներով Հայաստան տեղափոխված անձանց։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 2 մլրդ․ 146 մլն․ ՀՀ դրամ է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ մարդկանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։
• Ավելի քան 110 000 մարդասիրական օգնություն (սնունդ, ոչ պարենային ապրանքներ)
• Աջակցություն 14 առողջապահական հաստատություններին՝ սայլակներ (140), քայլակներ, հենակներ, ձեռնափայտեր, հիգիենայի և անկողնային պարագաներ և բժշկական սարքավորումներ
• Քովիդ-19- ի տարածումը նվազեցնելու կանխարգելիչ միջոցառումներ` շուրջ 600 000 դիմակների և 150 000 ալկոգելների բաշխում
• Աջակցություն ավելի քան 50 000 մարդու ձմեռմանը (տաքացուցիչներ, ձմեռային հագուստ, տաք ծածկոցներ)
• Բժշկական/խնամքի պարագաների և Առաջին օգնության հավաքածուների աջակցություն ավելի քան 10,000 մարդու
• Հիմնական կարիքների մատչելիության ապահովում. կոմունալ վճարներ ապաստարանների համար, որտեղ տեղավորվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդիկ (474 ապաստան, ավելի քան 11.500 մարդ, 363 մլն դրամ)
• Աջակցություն հյուրընկալող ընտանիքներին (շուրջ 9800 մարդ, 295 մլն ՀՀ դրամ)
• ՀԿԽԸ թեժ գծերն ստացել են ավելի քան 19,000 զանգ
• Հոգեբանական և առաջին հոգեբանական աջակցություն է տրամադրվել ավելի քան 20,000 մարդու, ներառյալ վիրավոր զինծառայողները և նրանց հարազատները, հակամարտության ընթացքում սպանվածների մարմինների նույնականացման գործընթացում ներգրավված քաղաքացիները, պետական հաստատություններում և մասնավոր տներում պատսպարված մարդիկ, անհայտ կորածների և գերիների հարազատները:
• 1900 երեխա ներգրավվել է հատուկ մոդելով կազմակերպված հոգեբանական և կրթական ծրագրում
• ՀԿԽԸ հետվնասվածքային վերականգնողական կենտրոնն իր ամբողջ ներուժն ու մասնագիտական կարողությունները ծառայեցնում է վիրավոր զինածառայողների բուժման, ֆիզիկական և հոգեբանական վերականգնման գործընթացին (125 բուժվող)
• Որոնում ծառայությունն արձագանքել է ավելի քան 3860 զանգի։