Նորություններ
Հայտարարություն

Հայտարարություն

08.02.2021
Հայտարարություն

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ ՓԳՀ հետ համագործակցությամբ իրականացվող «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում հայտարարում է 2021թ. Տնտեսական ինտեգրման բաղադրիչի (համապարփակ տնտեսական ինտեգրման ուղու գործողություններ՝ կրթական, աշխատանքի պրակտիկայի, աշխատանքի տեղավորման և բիզնեսի աջակցության ոլորտներում) հայտադիմումների ընդունման գործընթացի մեկնարկը։

Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր հինգշաբթի օր (փետրվար 11, փետրվար 18, փետրվար 25, մարտ 4, մարտ 11) ժամը 10:00-ից 16:00, Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակ՝ Պարոնյան 21/1 հասցեով:

Դիմումներն ընդունվում են նաև առցանց հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1gZ7eIG2xK1iNZRrtU0N5StkS9HSLpsT1cWJhpCU4Q-U/edit

 

Ծրագրին կարող են դիմել՝

  1. Փախստականներ (փախստականի ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք)։
  2. Փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք (սիրիահայեր)։

Դիմումի հետ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը՝

  1. Դիմորդի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  2. Դիմորդի ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճեն։

Դիմումը լրացվում է տեղում կամ առցանց:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 060 625063, 095 625065, 055 625065: