Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագիրը [uri] => /news/institutionalising-a-volunteer-first-responder-service-in-armenia.html [id] => 547 ) 1
Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունում...

Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագիրը

03.03.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագիրը
Փետրվարի 22-ին մեկնարկեց ՀԿԽԸ-ի կողմից իրականացվելիք «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» ծրագիրը, որի նպատակն է նպաստել ՀՀ Կոտայքի, Լոռու, Արմավիրի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Արագածոտնի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանը։
 
Մինչև 2025 թվականի օգոստոսը նշված մարզերում կստեղծվեն հրշեջ-փրկարարական կամավորական հենակետեր՝ հաշվի առնելով Լոռու մարզի Պառնի և Կոտայքի մարզի Գառնի համայնքներում արդեն ներդրված հաջող փորձը:
 
Հենակետերի տարածքը և հրշեջ-մեքենաները տրամադրվելու են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության կողմից, իսկ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կապահովի կամավորների վերապատրաստումը, հենակետերի վերանորոգումը և տեխնիկական հագեցումը:
 
Ծրագիրն իրականացվելու է Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ, և ՀՀ ներքին գործերի նախարարության և Հայկական Կարիտասի հետ համագործակցությամբ:
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ