Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին» թեմայով սիմուլյացիոն վարժանք [uri] => /news/volunteer-rescuer-exercise.html [id] => 510 ) 1
«Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը...

«Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին» թեմայով սիմուլյացիոն վարժանք

03.05.2022
ԱՌՆ
«Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին» թեմայով սիմուլյացիոն վարժանք
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ապրիլի 4-ին և 6-ին Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Շիրակամուտ համայնքներում կազմակերպել էր «Կամավոր հրշեջ-փրկարարների ներգրավումը հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներին» թեմայով սիմուլյացիոն վարժանք, որի նպատակն էր կատարելագործել այդ երկու համայնքներում ստեղծված կամավոր հրշեջ-փրկարարների թիմերի գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման ժամանակ:
 
Ըստ սցենարի՝ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ուժեղ երկարաշարժից հետո դպրոցում հրդեհ է բռնկվել: Դպրոցն իրականացրել է տարհանում, բայց կան տուժածներ:
 
Վարժանքին ներգրավվել են Կոտայքի ՄՓՎ Աբովյանի ՀՓՋ մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի ՓՎ թիվ 9 ՀՓՋ մեկ մարտական հաշվարկ, Գառնի համայնքի կամավոր հրշեջ-փրկարարներ, Շտապօգնության 1 բրիգադ:
 
Կամավոր հրշեջ-փրկարարների թիմերը ստեղծվել, ուսուցանվել և տեխնիկապես հագեցվել են ԵՄ մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության վարչության, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ