Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մայիսի 8-ին միացել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեության 150-ամյակի կապակցությամբ ամբողջ աշխարհում նշվող միջոցառումներին:
Այս կապակցությամբ, մայիսի 8-ին, ժամը 16:00-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները, կամավորները և համակիրները` պաստառներով, դրոշներով ու փուչիկներով, վազքով/սպորտային քայլով անցան հետևյալ ուղղությամբ.
Մատենադարան - Մաշտոցի պողոտա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա:
Ճանապարհին մասնակիցները բաժանեցին տեղեկատվական թռուցիկներ:
Ժամը 17:30-ին Հյուսիսային պողոտայում անցկացվեց ֆլեշ-մոբ` 70 կամավորներ կազմել էին "խաչ" ու "150" սիմվոլները: Նույն տեղում տեղադրված էին ՀԿԽԸ ուղղությունները լուսաբանող տաղավարներ: