Նորություններ
Համագործակցության հուշագիր՝ Ռուս-հայկական...

Համագործակցության հուշագիր՝ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ

31.01.2020
Համագործակցության հուշագիր՝ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ

Հունվարի 31-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Կենտրոնական գրասենյակում Համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀԿԽԸ և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» միջև։

Ըստ համաձայնագրի՝ կողմերը կհամագործակցեն բնակչության և համայնքների պաշտպանության ոլորտում կադրերի վերապատրաստման առավել արդյունավետ համակարգի ստեղծման ուղղությամբ, կաշխատեն նոր ուսումնական ծրագրերի՝ դասընթացների, սեմիներների, գիտական հետազոտությունների մշակման ու իրականացման ուղղությամբ։

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն իր խոսքում նշեց․

- Մեր համագործակցությունը, որ սկսվել է դեռ երկու տարի առաջ, շատ արդյունավետ է եղել, և այսօր մենք պատրաստ ենք նոր մակարդակի բարձրացնել մեր համագործակցությունը։ Մենք արդեն 100 տարի է, ինչ աշխատում ենք երկրում, և մեծ փորձ ունենք և աղետների կառավարման, և Առաջին օգնության, և արտակարգ իրավիճակներին նախապատրաստվածության և արձագանքման ոլորտում։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչուկն ասաց, որ հաճույքով են համագործակցել Հայկական կարմիր խաչի ընկերության հետ և պատրաստ են խորացնելու համագործակցությունը․

- Մեր կազմակերպությունը 30 տարվա փորձ ունի, և շատ ուրախ կլինենք համատեղելու մեր ջանքերը՝ աղետների և արտակարգ իրավիճակների դեպքում տուժած բնակչությանն առավել արդյունավետ օգնելու համար։