Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ և «Ապավեն» ՍՊԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր [uri] => /news/arcs-and-apaven-llc-signed-a-memorandum-of-cooperation.html [id] => 614 ) 1
ՀԿԽԸ և «Ապավեն» ՍՊԸ-ն ստորագրել են...

ՀԿԽԸ և «Ապավեն» ՍՊԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

01.11.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԿԽԸ և «Ապավեն» ՍՊԸ-ն ստորագրել են համագործակցության հուշագիր

Նոյեմբերի 1-ին Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ տեղահանված անձանց մարդասիրական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Հուշագրի համաձայն՝ «Ապավեն» ՍՊԸ-ն կկատարի 40 000 000 ՀՀ դրամի չափով նվիրատվություն, որի շրջանակներում ՀԿԽԸ-ն հիգիենիկ և սննդի փաթեթներ կտրամադրի տեղահանված անձանց։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին նաև «Ապավեն» ՍՊԸ համահիմնադիր Գագիկ Աղաջանյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի գլխավոր խորհրդական Հրայր Զորյանը, ՀԿԽԸ անձնակազմի անդամներ։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ