Նորություններ
Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության...

Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է

19.03.2019
Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է

1920 թվականի մարտի 19-ին` բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Այդ օրը Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը հաստատեց Հայաստանի Կարմիր Խաչի ազգային ընկերության կանոնադրությունը:


Արդեն 99 տարի է՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում` համախմբելով մարդասիրության ուժը` բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակի շուրջ:

 

ՀԿԽԸ-ն լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման      հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, գործունեություն է ծավալում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում և այլն:

 

ՀԿԽԸ հիմնական շահառու խմբերն են

 

  • առավել խոցելի տարեցներ
  • քաղաքային և գյուղական խոցելի համայնքների բնակիչներ
  • երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ և երեխաներ
  • փախստականներ, ապաստան հայցողներ, Սիրիայից տեղահանված անձինք
  • տուբերկուլյոզով հիվանդներ
  • ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ և ՄԻԱՎ-ի առումով ռիսկի խմբեր
  • անհայտ կորածների ընտանիքներ

 

 

Մեր հիմնական ծառայություններն են

 

  • սոցիալական աջակցություն և խնամք
  • հիվանդությունների կանխարգելում և առողջ ապրելակերպի խթանում
  • սոցիալ-հոգեբանական աջակցություն
  • աղետների ռիսկի նվազեցում և արտակարգ իրավիճակներին արձագանքում
  • փախստականների խորհրդատվություն և ուղղորդում
  • Առաջին օգնության գիտելիքների տարածում
  • ընտանեկան կապերի վերամիավորում
  • երիտասարդների մոբիլիզացում, կրթում և  քաղաքացիական ակտիվության խթանում

 

 

ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են առավել խոցելի խմբերի տառապանքների թեթևացմանը, մարդասիրական կարիքների հնարավորինս բավարարմանը և խոցելի համայնքների կայուն զարգացմանը:

ՀԿԽԸ-ն մշտապես բարելավում է ծառայությունների որակը և ռեսուրսներ փնտրում՝ արձագանքելու երկրի մարդասիրական կարիքներին: