Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարդասիրական օգնություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ [uri] => /news/humanitarian-support-for-displaced-people.html [id] => 606 ) 1
Մարդասիրական օգնություն Զանգեզուրի...

Մարդասիրական օգնություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ

06.10.2023
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Մարդասիրական օգնություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։

Նշված գումարի շրջանակներում նախատեսվում է 6000 անձի՝ 1500 ընտանիքի, տրամադրել սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ։

Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակցությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ կտրամադրի համայնքում տեղավորված տեղահանված անձանց։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ