Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ԿԽՄՖ փոխնախագահ, Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ տիկին Նատիա Լոլաձեի այցը ՀԿԽԸ [uri] => /news/the-ifrc-vice-president-georgian-red-cross-society-president-mrs-natia-loladze-visited-arcs.html [id] => 617 ) 1
ԿԽՄՖ փոխնախագահ, Վրաստանի Կարմիր խաչի...

ԿԽՄՖ փոխնախագահ, Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ տիկին Նատիա Լոլաձեի այցը ՀԿԽԸ

09.11.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԿԽՄՖ փոխնախագահ, Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ տիկին Նատիա Լոլաձեի այցը ՀԿԽԸ
Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախագահ Մխիթար Մնացականյանը և գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը նոյեմբերի 6-7-ին հյուրընկալել էին ԿԽՄՖ փոխնախագահ, Վրաստանի Կարմիր խաչի ընկերության նախագահ տիկին Նատիա Լոլաձեի գլխավորած պատվիրակությանը։
 
Տիկին Լոլաձեի այցի նպատակն էր ծանոթանալ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և 2023 թվականին տեղահանված անձանց մարդասիրական խնդիրների արձագանքին, քննարկել հետագա համագործակցությունն ուզարգացման պլանները։
 
Ընթացիկ ծրագրերը և ՀԿԽԸ զարգացման ծրագրերը քննարկվեցին նաև Հայաստանում և տարածաշրջանում գործող Շարժման այլ բաղկացուցիչների՝ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության, Ավստրիական, Շվեյցարական և Իտալական Կարմիր խաչերի ղեկավարների և ներկայացուցիչների հետ։
 
Հաջորդ օրը տիկին Լոլաձեն՝ տիկին Եղիազարյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց ձորի մարզ, որտեղ ծանոթացավ մարզային մասնաճյուղի գործունեությանը, Արենի համայնքում մասնակցեց ԿԽՄՖ Աղետներին արձագանքման ֆոնդի և ԱՄՆ ԶԳ աջակցության շրջանակներում տրամադրվող մարդասիրական օգնության բաշխմանը, իսկ վերադարձին ծանոթացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության Երևանի հանրակացարաններից մեկում գործող «Ժպիտների ակումբ» ծրագրի երեխաների առօրյային։
 
ԿԽՄՖ փոխնախագահը տպավորված էր ՀԿԽԸ գործունեության և ծառայությունների ծավալով և որակով։ Նա բարձր գնահատեց Ազգային ընկերության զարգացման ուղղությամբ գրանցած վերջին տարիների արդյունքները, որոնց վկայությունն է գործընկերների շրջանակի ընդլայնումը։
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ