Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարդասիրությունը գործողության մեջ [uri] => /news/humanity-in-action-essay-competition.html [id] => 435 ) 1
Մարդասիրությունը գործողության մեջ

Մարդասիրությունը գործողության մեջ

01.07.2020
Մարդասիրությունը գործողության մեջ

«Իմ պատկերացմամբ մարդասիրությունը բարություն է, կարեկցանք է, սեր է, հոգատարություն է». գրում է Բերդի թիվ 1 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Գոռ Հովհաննիսյանն իր շարադրության մեջ:


Երկու տարի շարունակ, մայիսի 8-ի նախաշեմին՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի օրվան ընդառաջ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նախաձեռնել և իրականացրել է շարադրությունների մրցույթ՝ «Մարդասիրությունը գործողության մեջ» խորագրով:


Այս տարի, թեև չէր հայտարարվել մրցույթ, Բերդի թիվ 1 դպրոցի երեխաները, սեփական նախաձեռնությամբ, նույն թեմայի շրջանակներում գրել և ներկայացրել էին շարադրություններ:


 Մասնակից յոթ աշակերտներ ՀԿԽԸ-ի կողմից ստացան խրախուսական մրցանակներ՝ գրքեր:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ