Նորություններ
Քաղաքացիական անձը թիրախ չէ․ Այսօր...

Քաղաքացիական անձը թիրախ չէ․ Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է

19.08.2018
Քաղաքացիական անձը թիրախ չէ․ Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է

Այսօր հակամարտությունների հետևանքով տառապող քաղաքացիական անձնանց տառապանքների մասին բարձրաձայնելու օրն է։

Քաղաքներում ու գյուղերում մարդիկ պայքարում են սնունդ, ջուր և ապահով ապաստան գտնելու համար, իսկ կռիվները շարունակում են միլիոնավոր մարդանց դուրս հանել իրենց տներից։ Դպրոցներն ավերված են, իսկ երեխաներին հավաքագրում են ու ստիպում կռվել․ Կանայք բռնության են ենթարկվում, օգտագործվում որպես պատերազմի գործիք։ Մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք օգնություն են տրամադրում, և բժիշկները, որոնք օգնում են վիրավորներին ու հիվանդներին՝ ուղղակիորեն թիրախ են դառնում, և չեն կարողանում հոգ տանել նրանց մասին ու թեթևացնել նրանց տառապանքները, ով դրա կարիքն է զգում։

Այսօր մենք պետք է միավորվենք՝ հիշեցնելու նրանց, ովքեր կոնֆլիկտներից տուժած միլիոնավոր մարդկանց պաշտպանելու հնարավորություն ունեն, որ քաղաքացին երբեք չպետք է թիրախ լինի։  Քաղաքացիական անձը թիրախ չէ շարժմանը միացեք այստեղ։ 

 

2008թ. ՄԱԿ-ի ընհանուր վեհաժողովն օգոստոսի 19-ը հայտարարեց Մարդասիրության համաշխարհային օր` նշանավորելով 2003թ.  նույն օրը Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ռմբակոծության ժամանակ զոհված 22 աշխատակիցների հիշատակը: