Նորություններ
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...

Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

08.05.2018
Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է

Ամեն տարի մայիսի 8-ին՝ ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի աշխատակիցներն ու կամավորները նշում են մարդասիրական ամենամեծ շարժման ստեղծումը, որն իր սկզբունքներով և գործունեությամբ մարդկային կյանքն ու արժանապատվությունը սահմանեց որպես բացարձակ արժեք։ 

Պատերազմների ու ճգնաժամերի ժամանակ մարդասիրության դրսևորումը հատկապես հրատապ է դառնում, բայց առօրյա կյանքն էլ հաճախ մարդասիրական որակներ դրսևորելու անհրաժեշտություն է ստեղծում։  ։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն ամեն տարի ամբողջ աշխարհում աջակցում է միլիոնավոր մարդկանց՝ կոնֆլիկտների, բնական աղետների և ճգնաժամերի ժամանակ։

Հիմնվելով մարդասիրական գործունեության ավելի քան 150 տարվա փորձի վրա,  Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը ներկայումս  համապատասխան ու ժամանակին մարդասիրական ծառայություններ է մատուցում խոցելի համայնքներին։ Գլոբալ և անկախ ցանցի մոտ 14 միլիոն ակտիվ կամավորներն ու 450 000 անձնակազմն աշխատում են 190 երկրներում։ 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի անձնակազմն ամբողջ աշխարհում օգնում է ավելի քան 160 միլիոն մարդու, անաչառ տրամադրելով բազմաբնույթ, նորարարական և որակյալ ծառայություններ։ Շարժման մոտեցումը համընդհանուր է, քանի որ բոլոր գործողություններն ամեն պահի ուղղորդվում են Հիմնարար սկզբունքերով՝ Մարդասիրություն, Անկախություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն և Համընդհանրություն։