Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել տեղահանվածներին [uri] => /news/the-armenian-red-cross-society-continues-to-support-the-displaced-people.html [id] => 613 ) 1
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել տեղահանվածներին

31.10.2023
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է աջակցել տեղահանվածներին

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) թեժ գծի միջոցով սեպտեմբերի 25-ից գրանցված և համայնքներից բազմաբնույթ կարիքների վերաբերյալ ստացված դիմումների վերլուծության արդյունքում ձևավորվել է տեղահանված 86 925 անձի՝ 20 703 ընտանիքի, վերաբերյալ տվյալների բազա։

 

Հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ արձագանքելով գրանցված կարիքներին, ՀԿԽԸ-ն. 

ՀՀ բոլոր մարզերում և Երևանում 9510 ընտանիքի` 47 724 անձի, տրամադրել է․

  • բարձեր, ներքնակներ, ծածկոցներ, անկողնային պարագաներ, 
  • կենցաղային իրեր,
  • էլ․ թեյնիկներ, թավաներ, կաթսաներ,
  • տաքացուցիչներ,
  • սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, 
  • գրենական պիտույքներ,
  • մանկական սնունդ,
  • մանկական խաղեր,
  • մանկական և մեծահասակի տակդիրներ, 
  • սայլակներ,
  • հագուստ։

 

Մարդասիրական աջակցությունը տրամադրվել է՝ 

ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոնի

Կարմիր խաչի միջազային կոմիտեի

Կարմիր խաչի և կարմիր  մահիկի միջազգային ֆեդերացիայի

ԱՄՆ ՄԶԳ-ի

ՅՈՒՆԻՍԵՖ-ի

Հունգարիայի կառավարության 

Զանգեզուրի պղնձամոլիբդենի կոմբինատի

անհատ բարերարների

հետ համագործակցությամբ և աջակցությամբ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ