Նորություններ
Մասնագիտությունների աշխարհում իմ տեղն ու դերը....

Մասնագիտությունների աշխարհում իմ տեղն ու դերը. դասընթաց

16.06.2020
Մասնագիտությունների աշխարհում իմ տեղն ու դերը. դասընթաց

Հրավիրում ենք 14-30 տարեկան երիտասարդներին՝ մասնակցելու

Շարունակվում են «Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի հաջողության բանալին» խորագրով հեռավար դասընթացները մարզաբնակ երիտասարդների համար։ Հուլիսի 3-ին, ժամը 14:00-ին, կլինի հերթական դասընթացը՝ «Մասնագիտությունների աշխարհում իմ տեղն ու դերը» թեմայով։ Այն կանցկացնի CareerLab կենտրոնի դասընթացավար Շահանե Բեգլարյանը, ով մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ոլորտում ունի շուրջ 10 տարվա փորձառություն։

Դասընթացին կարող են գրանցվել ու մասնակցել մասնագիտության ընտրության առջև կանգնած դեռահասներն ու երիտասարդները, նաև ծնողները։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել մասնակցության հայտը. https://cutt.ly/Toemdml

Դասընթացը կանցկացվի առցանց՝ հետևյալ հղումով https://cutt.ly/coeYrK0, որը կգործի դասընթացի սկսելուն պես. հուլիսի 3-ին, ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում հունիսի 30-ից օգոստոսի 25-ը, ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին CareerLab կենտրոնի դասընթացավարները zoom հարթակում կանցկացնեն դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել դեռահասներին և երիտասարդներին համավարակի նոր իրավիճակից ելնելով արագ կողմնորոշմանը, մասնագիտության գիտակցված ընտրության, աշխատաշուկայում մրցունակ լինելու հմտությունների զարգացմանն ու կարիերայի պլանավորմանը։ Յուրաքանչյուր թեմային կհաջորդի մոտիվացնող զրույց հաջողության հասած մարդկանց հետ, որին հնարավորություն կունենան մասնակցել բոլոր ցանկացողները ֆեյսբուքյան live միջոցով։