Նորություններ
Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի...

Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է. Ծափահարենք կամավորներին

08.05.2020
Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է. Ծափահարենք  կամավորներին

Այսօր՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օրն է
Ծափահարենք Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներին

08․05․2020
Կարմիր խաչի և Կարմի մահիկի համաշխարհային օրը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը առանձնահատուկ հպարտություն է զգում իր կամավորների ու աշխատակիցների աշխատանքի համար։ Նրանք ամեն ինչ անում են աջակցելու այն համայնքներին, որոնք կրում են COVID-19 համավարակի ազդեցությունը։

- Կարմիր խաչն ամենուրեք է՝ բոլորի համար, ամեն օր, - ասում է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - 2020 թվականին այս գաղափարն ավելի կարևոր է, քան երբևէ։ Մեր կամավորները դժվարին աշխատանք են տանում օգնելու խոցելի անձանց ու համայքներին՝ պաշտպանվելու COVID-19-ից, և մենք շարունակական ծառայություններ ենք ապահովում, որպեսզի մարդիկ ապահով և առողջ մնան։ Ամեն մի կամավոր Հայաստանում ծափահարության է արժանի, և մենք կոչ ենք անում բոլորին այսօր՝ մայիսի 8-ին ծափահարել նրանց ։

 

                                             

 

ՀԿԽԸ կամավորներն ակտիվ են եղել իրենց համայնքներում՝ նոր կորոնավիրուսի հայտնվելու առաջին իսկ պահից։ Նրանք իրազեկել են մարդկանց, թե ինչպես է պետք պաշտպանվել, տարածել են կյանք փրկող գիտելիքը, որպեսզի կանգնեցնեն վարակի տարածումը և աշխատել են սահմանափակել դրա ազդեցությունը հասարակության առավել խոցելի անդամների վրա՝ մարդասիրական օգնությունը հասցնելով մարդկանց տներ։

Այս գործունեությունն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության այլ ծրագրերին զուգահեռ։ Ամեն տարի ավելի քան 260 000 մարդ աջակցություն է ստանում ՀԿԽԸ բազմաբնույթ ծրագրերի շրջանակներում, որոնք իրականացվում եմ հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, մարդասիրական արժեքների տարածում:

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասում է
- Սոցիալական հեռավորության պահանջի այս պայմաններում, մենք միգուցե ֆիզիկապես հեռու ենք, բայց մենք միշտ տեղում ենք՝ Ձեզ համար։ Այսօր դժվար ժամանակներ են բոլորիս համար, բայց ես այնքան հույս եմ տեսնում ոչ միայն Հայկական Կարմիր խաչի ընկերության, այլև 191 երկրների կամավորների և անձնակազմի քաջության ու նվիրվածության դրսևորումներում։ Այս գլոբալ համերաշխությունը կօգնի աշխարհին ոչ միայն հաղթահարել համավարակը, այլև ծաղկել ու բարգավաճել դրանից հետո։