Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => 30 առողջ օր. Առողջ ապրելակերպի դասընթաց ուսանողների համար [uri] => /news/30-healthy-days.html [id] => 226 [content] => 1 ) 1
30 առողջ օր. Առողջ ապրելակերպի դասընթաց...

30 առողջ օր. Առողջ ապրելակերպի դասընթաց ուսանողների համար

26.04.2017
30 առողջ օր. Առողջ ապրելակերպի դասընթաց ուսանողների համար

Ապրիլի 18-ին Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում (ՀՊՄՀ) տեղի ունեցավ «30 առողջ օր» ծրագրի շրջանակներում նախատեսված դասընթացը, որին մասնակցում էին ՀՊՄՀ-ի հատուկ կրթության ֆակուլտետի 25 ուսանողներ։ Դասընթացն անց է կացվել Հայկական Կարմիր Խաչի Ընկերության կամավորների կողմից` ՀՊՄՀ դասախոսների և ֆիտնես մարզչի աջակցությամբ, ովքեր ներկայացրել են առողջ ապրելակերպի հիմնախնդիրները՝ մասնավորապես․ ոչ վարակիչ հիվանդություննեը (ՈՎՀ), դրանց առաջացման պատճառները, ՈՎՀ-ի կանխարգելումը և բուժումը, ալկոհոլի և ծխախոտի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, անառողջ սննդի ազդեցությունը օրգանիզմի վրա, առողջ սնունդ և կանոնավոր մարզումներ, վարքագծի փոփոխության փուլերը։

Ուսանողները մեծ ոգևորությամբ էին մասնակցում մոտ 5 ժամ տևած դասընթացին, հատկապես,նրանց հետաքրքրում էր ճիշտ մարզվելու և առողջ սնվելու հիմնական կանոններն ու սկզբունքները, ուստի հարցերի տեղատարափը ուղղված էր հիմնականում մեր մարզչին։ Մասնակիցները 30 օրերի ընթացքում կմասնակցեն նաև ծրագրով նախատեսված մեկ առողջ սնունդ պատրաստելու մրցույթի, մեկ քայլարշավի և ամենշաբաթյա մարզումների։ Այս շաբաթ մարզումները մեծ հաջողությամբ տեղի ունեցան ապրիլի 20-ին: ՀԿԽԸ-ը բարձր է դասում առողջ ապրելակերպի մասին հասարակության իրազեկվածությանն ուղղված միջոցառումների անցկացումն ու շնորհակալություն է հայտնում համալսարանին համագործակցության համար։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ