Նորություններ
Ամառային ճամբար Ծաղկաձորում Սիրահայ երեխաների...

Ամառային ճամբար Ծաղկաձորում Սիրահայ երեխաների համար

09.07.2015
Ամառային ճամբար Ծաղկաձորում Սիրահայ երեխաների համար

Հուլիսի 3-9-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ճամբարը, որին մասնակեցեց սիրիահայ 40 երեխան: Երեխաները ջոկատավարների հետ միասին 7 անմոռանալի և պայծառ օր անցկացրեցին Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում: Երեխաների առօրյան թույլ էր տալիս նրանց համատեղել հանգիստը օգտակարի հետ: Ջոկատավարները դասերը կազմակերպելիս հաշվի էին առել այն բոլոր խնդիրների, որոնց երեխաներն առնչվել էին դասերի ընթացքում:

Նրանց օրերը լի էին դասերով, խաղերով, մուլտֆիլմներով, երգով ու պարով: Նման ճամբարները հնարավորություն են տալիս երեխաներին ծանոթանալ, շփվել միմյանց հետ այլ միջավայրում, ինչն էլ էլ ավելի է նպաստում նրանց ինտեգրմանը և որոշ հոգեբանական խնդիրների լուծմանը: Հաշվի առնելով այն միջավայրը, որտեղ մենք հիմա ապրում ենք` դասընթացավարները շեշտը դրել էին առողջ ապրելակերպ քարոզող դասերի վրա: Այս օրերի ընթացքում երեխաները քայլ առ քայլ, իրենց օրինակով հասկացան, թե որքանով են առողջ ապրում իրենք և միասին սովորեցին այն քայլերը, որոնք հնարավորություն կտան նրանց թե իրենց, թե շրջապատի կյանքում ինչ-որ բան փոխել և նպաստել առողջ ապագային:

Երեխաները տեղեկացան նաև Կարմիր Խաչի պատմության և գործունեության մասին: Առանձին ժամեր էր հատկացված նաև հայերենի համար, որովհետև լեզվի հարցը թերևս ամենաառաջնայինն է երեխաների համար, իսկ ակտիվացնող խաղերը, հետաքրքիր մրցումները, ձեռքի աշխատանքները անպակաս էին այս օրերի ընթացքում:

Ճամբարն ավարտվեց նոր ընկերների հետ գրկախառնություններով ու նորից հանդիպելու ակնկալիքով: