Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ամառային բակային ճամբար՝ «Ժպիտների ակումբներ» հաճախող 250 երեխայի համար [uri] => /news/yard-camps.html [id] => 518 ) 1
Ամառային բակային ճամբար՝ «Ժպիտների ակումբներ»...

Ամառային բակային ճամբար՝ «Ժպիտների ակումբներ» հաճախող 250 երեխայի համար

07.07.2022
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Ամառային բակային ճամբար՝ «Ժպիտների ակումբներ» հաճախող 250 երեխայի համար

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվող «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների դպրոցների և Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանված երեխաների համար 2022» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ամառային բակային ճամբար» բաղադրիչի աշխատանքները՝ «Ժպիտների ակումբներ» հաճախող 250 երեխայի համար։

Հունիսի 20-23-ը   Ծաղկաձոր համայնքի «Ժպիտների ակումբի» 25 երեխաներ բակային ճամբարի շրջանակում մասնակցեցին մարդկային արժեքների խթանման, հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների, խաղերի, այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Վիկտորինայի ու սպորտլանդիայի միջոցով ապահովվեց երեխաների ակտիվ ժամանցը:

Քառօրյա բակային ճամբարները կազմակերպվում են ծրագրի շահառու  համայնքներում ՝ Գեղանուշ, Սյունիք, Տեղ, Հրազդան, Ծաղկաձոր, Վարդենիս, Մեծ Մասրիկ, Մասիս, Մեծամոր և Երևան։

Բակային ճամբարի աշխատանքները համակարգում և իրականացնում են ՀԿԽԸ համայնքային լիդերներն ու կամավորները։  

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ