Նորություններ
Տնային խնամքի ծառայությունը նույն ռեժիմով...

Տնային խնամքի ծառայությունը նույն ռեժիմով շարունակում է իր աշխատանքը

12.05.2020
Տնային խնամքի ծառայությունը նույն ռեժիմով շարունակում է իր աշխատանքը

 Covid -19 համավարակի օրերին Հայկական Կարմիր խաչի ընկերության տնային խնամքի ծառայությունը նույն ռեժիմով շարունակել է իր աշխատանքը:

Լոռու մարզում մարտ ամսվա ընթացքում Տնային խնամքի ծառայություն է ստացել 100, իսկ ապրիլ ամսին՝ 99 խնամառու․ տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք։ Արտակարգ իրավիճակի պայմաններում Լոռու մարզային մասնաճյուղի կամավորները գնումներ կատարելու և այլ կենցաղային հարցերում աջակցել են որ միայն մեր ծրագրերում ներգրավված մարդկանց, այլև՝ մեզ դիմած այլ տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձնանց, որպեսզի վերջիններս առանց ծայրահեղ անհրաժեշտության տնից դուրս չգան։

ՀԿԽԸ Տնային խնամքի ծառայությունը գործում է նաև Շիրակի մարզում, որտեղ մարտին խնամք է ստացել 100, իսկ ապրիլին՝ 104 շահառու։

Տնային խնամքի մոդելը ներդրվել է նաև Վայոց ձորի մարզում, որտեղ, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ իրականացված գնահատման հիման վրա արդեն ընտրվել է 30 շահառու՝ հետագայում ծառայության մեջ ներգրավելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ։