Նորություններ
Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի...

Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

24.03.2018
Այսօր Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Լուսանկարում. Լ.Գ. 67 տարեկան, ունի տեղաշարժման լուրջ խնդիրներ, հեռու համայնքում ապրում է կնոջ հետ, որն էլ նրա հիմնական խնամողն է։ Առողջապահական ծառայությունները նրա համար հասանելի չեն։ Հատուկ հարցաշարով հարցազրույցի ժամանակ ՀԿԽԸ կամավորի կասկածելի ՏԲ դեպք է որոշվել, որից հետո կամավորը կապվել է գյուղի բուժկենտրոնի հետ՝ հետագա հետազոտութունը կազմակերպելու համար։ 12.01.2018-ին գրանցվել է որպես հաստատված ՏԲ դեպք և անմիջապես սկսել բուժումը։ Նա ուղղակի հսկողությամբ բուժում է ստանում տանը՝ բուժքույրն այցելում է նրան ամեն օր։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)  երկրում՝ տուբերկուլյոզով հիվանդների հետ աշախատող հիմնական դերակատարն է եղել և աջակցել է ԱՆ Տուբերկուլյոզի ազգային ծրագրի իրականացումը մոտ ութ տարի։

 

Հանդիսանալով Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սոցիալական աջակցություն տուբերկուլյոզով հիվանդներին» ծրագրի ենթաստացող՝ ՀԿԽԸ-ն իրականցրել է սոցիալ-հոգեբանական աջակցության և կրթական մասը` Հայաստանում գրանցված բոլոր` ինչպես ռեգուլյար, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդներին տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն և հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն: Միևնույն ժամանակ, ԿԽՄՖ հետ համագործակցությամբ, հնարավորություն է եղել աշխատելու հատկապես խոցելի դեղորայքակայուն ՏԲ հիվանդների հետ, որոնք ստացել են անհատական հոգեբանական խորհրդտավություն և սոցիալական աջակցություն։

 

Բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի շնորհիվ Հայաստանը Տուբերկուլյոզի վերահսկման ոլորտում գրանցել է լուրջ ձեռքբերումեր. հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին նվազել է 42.4 տոկոսով՝ 2007 թվականի համեմատ։ Սակայն, տուբերկուլյոզի՝ հատկապես դեղորայքակայուն, խնդիրը դեռ ակտուալ է բնակչության խոցելի խմբերի շրջանում, ինչպես օրինակ անտուն մարդիկ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, աշխատանքային միգրանտներն ունրանց ընտանիքի անդամները։  

Դա հաշվի առնելով, 2017 թվականի օոգոստոսից, ՀԿԽԸ-ն սկսեց «ՏԲ դեպքերի ակտիվ հայտնաբերում բնակչության խոցելի խմբերի շրջանում» ծրագիրը՝ Առողջապահության նախարարության և ՏԱԾ-ի հետ համագործակցությամբ։

 

Ծրագրի շրջանակներում, ՀԿԽԸ համայնքային մասնաճյուղերի կամավորները հանդիպում են բնակչության խոցելի խմբերի հետ, և, կասկածելի դեպքերում, կազմակերպում հետագա ստուգումն ու բուժումը։