Նորություններ
Սոցիալ - հոգեբանական աջակցություն. բուժելով...

Սոցիալ - հոգեբանական աջակցություն. բուժելով թաքնված վերքերը

23.12.2020
Սոցիալ - հոգեբանական աջակցություն. բուժելով թաքնված վերքերը

Ֆիզիկական վերքերը հեշտ է տեսնելը, իսկ հակամարտության հոգեբանական վերքերը պակաս նկատելի  են: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ տանելով իր աջակցող դերը, արձագանքում է ղարաբաղյան հակամարտության վերջին սրացումից տուժած մարդկանց հոգեբանական կարիքներին:

 

Արեւիկ Ավագյանցը ավելի քան երկու տարի է, ինչ հոգեբան է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում: Վերջին  ամիսներին նա այցելում է վիրավորված զինվորներին և նրանց հարազատներին:

 

-  Ի սկզբանե դա վերաբերում էր ոչ միայն զինվորներին, այլ նաև նրանց ընտանիքների անդամներին ու մերձավոր ազգականներին: Մենք հիվանդանոցներում տրամադրում էինք հոգեբանական առաջին օգնություն, հոգեբանական աջակցություն և հոգեբանական աջակցության այլ ձևեր, - բացատրում է Արևիկը:

 

Հայաստանի Կարմիր խաչի ընկերության հոգեբանների հետ բոլոր զրույցները խիստ գաղտնի են: Հոգեբանների աշխատանքը նաև կանխարգելիչ է և նպատակ ունի նվազագույնի հասցնել երկարաժամկետ հոգեբանական այն ողբերգական իրադարձությունների ազդեցությունը, որոնք շատերն ականատես են եղել Լեռնային Ղարարաբաղի հակամարտության ժամանակ:

 

-  Մենք օգնում ենք նրանց հաղթահարել սուր սթրեսային ռեակցիաները: Քանի որ տրավմատիկ ինչ-որ դեպք ապրելուց հետո առաջին մի քանի ամիսներն այն ժամանակահատվածն է, երբ տրամադրված հոգեբանական աջակցությունը շատ կարևոր է: Այս աջակցության շնորհիվ ավելի քիչ հավանական է, որ մարդկանց մոտ հետվնասվածքային սթրեսային խանգարում (PTSD) զարգանա, - ասում է Արևիկը:

 

-  Մենք աշխատում ենք հատուկ գործիքակազմով, որպեսզի օգնենք նրանց «մշակել» տրավմատիկ տեղեկատվությունը, զգալ այստեղ և  հիմա, հողակցվել: Մենք նաև օգնում ենք թուլացման, շնչառական վարժությունների, հողակցման որոշ մեթոդների՝ տեխնիկաների միջոցով, որոնք նրանք հետագայում կարող են ինքնուրույն էլ կիրառել։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը վերջին երեք ամիսներին շուրջ 1000 հոգեբանական ծառայություն է մատուցել վիրավոր զինվորներին և նրանց մերձավոր ազգականներին, սակայն ՀԿԽԸ հոգեբանական աջակցությունը միայն այս խոցելի խմբով չի սահմանափակվում։

Հայաստանի Հանրապետությունում COVID-19- ի տարածման հենց սկզբից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ժ հոգեբանական աջակցության թեժ գծեր գործարկեց այն մարդկանց համար, որոնց տեղեկատվություն, ֆինանսական կամ նյութական աջակցություն կամ հոգե-հուզական աջակցություն է պետք: Այս թեժ գծերի միջոցով աջակցություն է ցուցաբերվել ավելի քան 20,000 մարդու:

 

Անձի հոգեբանական խնդիրների լուծումը տրավմատիկ դեպքից հետո վերականգնվելու կարևոր մասն է, և Արեւիկի կարծիքով՝ մարդասիրական հրամայական է։

 

-  Որպես հոգեբաններ, որպես հոգեբանների թիմ մենք այստեղ ենք օգնելու՝ արձագանքելու մեր շահառուների հոգեբանական կարիքներին,  - ասում է Արևիկ։ 

 

 Ջեսիկա Թիմինգս

 Հաղորդակցման համակարգող

ԿԽՄՖ, Հայաստան