Նորություններ
Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը

Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը

28.06.2019
Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում գործող ՀԿԽԸ Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում պարբերաբար տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ և այլցեր, որոնց նպատակն է նպաստել սիրիահայերի ինտեգրմանը:

 

Հունիսի 6-ին 13 սիրիահայեր  այցելեցին  Փարաջանովի տուն-թանգարան: Էքսկուրսավարի պատմություններով, Փարաջանովյան գունագեղ արվեստով համակված նրանք ունեցան գեղեցիկ մշակութային օր:

Ծրագրի շրջանակներում հունիսի 7-ին սիրիահայ երեխաներն այցելեցին «Զուլանդիա» էկզոտարիում, որտեղ հնարավորություն ունեցան տեսնելու բազմաթիվ կենդանիներ, խաղալու և շփվելու նրանց հետ: Ոմանք խուսափում էին կենդանիների հետ շփվելուց, դիպչելուց, սակայն մասնագետների հոգեբանական ճիշտ մոտեցման շնորհիվ այդ խնդիրը հարթվեց: Երեխաները շատ ոգևորված և ուրախ էին: Նրանք ունեցան հագեցած և տպավորություններով լի օր:

Հունիսի 18-ին 22 սիրիահայ հրավիրվեց Համազգային թատրոն դիտելու «Ճշմարտություն» ներկայացումը: Երեկոն հագեցած էր դրական հույզերով և խորհրդով: Մասնակիցները վկայեցին, որ նմանատիպ միջացառումները հնարավորություն են տալիս նրանց փոքրիշատե թոթափելու առօրեական հոգսերը և դժվարությունները: