Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աջակցեք Տնային խնամքի ծառայությանը Շիրակում, Լոռիում, Վայոց ձորում [uri] => /news/support-home-care-service.html [id] => 505 ) 1
Աջակցեք Տնային խնամքի ծառայությանը Շիրակում,...

Աջակցեք Տնային խնամքի ծառայությանը Շիրակում, Լոռիում, Վայոց ձորում

Աջակցեք Տնային խնամքի ծառայությանը Շիրակում, Լոռիում, Վայոց ձորում

aՊատկերացրու՝ մարդկային ձայն լսելու համար միացնում ես հեռուստացույցը, նայում ես պատուհանից դուրս, տեսնում գնացող եկող անցորդներին, հարևաններին, վերհիշում ակտիվ առօրյա գործողություններով լի սեփական կյանքդ:

 Երազում ես տնից դուրս գալ, հանդիպել ընկեր-բարեկամներիդ, զրուցել, բայց շուրջդ դատարկ է, դու՝ միայնակ ու մեկուսացված:  

 Միայնակ մնալը մեր ընտրությունը չէ, այլ՝ պարտադրված իրողություն, որն էլ ավելի է վատթարանում՝ հետզհետե նահանջող առողջության պատճառով:

 Այս մարդիկ օրեր շարունակ ոչ ոքի չեն տեսնում, ոչ մեկի հետ չեն խոսում:  

 

ՄԵՆՔ ՆՐԱՆՑ ՄԵՆԱԿ ՉԵՆՔ ԹՈՂԵԼ ԵՒ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ


Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է միայնակ տարեցների, քրոնիկական հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող անձանց պրոֆեսիոնալ տնային խնամք: 


    Դիտեք հոլովակը՝ տեսնելու, թե ինչպես ենք աշխատում


 

 

 * * *

 

Տնային խնամքի ծառայությունից օգտվողներն ստանում են.


  • բժշկի ցուցումով իրականացվող բուժական, կանխարգելիչ և  վերականգնողական միջամտություններ
  • անհատական խնամք
  • օգնություն կենցաղային հարցերում
  • աջակցություն դեղորայքի ընդունման հարցում,  սննդի պատրաստում
  • աջակցություն տեղաշարժվելիս
  • աջակցություն անձնական հիգիենայի ապահովման հարցում
  • աջակցություն գնումներ, կոմունալ և այլ  վճարումներ կատարելիս
  • սոցիալ-հոգեբանական աջակցություն:

 

Մեր՝ բուժքույրերից, տնային խնամք իրականացնողներից և կամավորներից կազմված անձնակազմը, կիսելով Կարմիր խաչի միջազգային ընտանիքի լավագույն փորձը, տեղայնացնելով այն և գումարելով տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերված փորձին, շարունակաբար վերապատրաստվում և կատարելագործում է իր գիտելիքներն ու հմտությունները՝ ծառայությունն ավելի ու ավելի արդյունավետ և որակյալ մատուցելու համար։

 

Կամավորական ներուժի ներգրավվածության շնորհիվ, մենք կարողանում ենք Տնային խնամքի ծառայությունը  կազմակերպել առավել մատչելի. մեկ անձի համար մեկ ամսվա ծախսը կազմում է 65 000 ՀՀ դրամ  (մոտ 130 ԱՄՆ դոլար):

 

 

Աջակցեք մեզ՝ Տնային խնամքի ծառայության հասանելիության շարունակականությունն ապահովելու համար.

 

  • կատարելով նվիրատվություն՝ անցնելով հետևյալ հղումով

         

ԿԱՏԱՐԵՔ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

  •  կամ ծածկելով 1 անձի խնամքի ծախսերը՝ 3 ամիս, 6 ամիս կամ 1 տարի ժամկետով (սեղմեք այստեղ, որպեսզի կապվեն ձեզ հետ պայմանագրի և հետագա հաշվետվողականության համար):
 
 
Շնորհակալություն Ձեր հետաքրքրության և մեր մարդասիրական առաքելությանը Ձեր մասնակցությունն ունենալու պատրաստակամության համար: 

 

 

 

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ