Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Նոր վերանորոգված մասնաշենք՝ ՀԿԽԸ Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնում [uri] => /news/gyumruxnamqikentron.html [id] => 673 ) 1
Նոր վերանորոգված մասնաշենք՝ ՀԿԽԸ Գյումրու...

Նոր վերանորոգված մասնաշենք՝ ՀԿԽԸ Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնում

21.05.2025
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Նոր վերանորոգված մասնաշենք՝ ՀԿԽԸ Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնում

Նոր վերանորոգված մասնաշենք՝ ՀԿԽԸ Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնում

2024 թ․ Հայկական Կարմիր խաչի ընկերության  Գյումրու Շուրջօրյա խնամքի կենտրոնի երրորդ բնակելի մասնաշենքը, որտեղ բնակվում են շուրջ 50 շահառուներ, վերանորոգվել և կահավորվել է «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի – հաջորդ փուլ» ծրագրի շրջանակում։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են հաշվի առնելով բնակիչների կարիքները, անվտանգությունը և հավասարության ապահովման սկզբունքը։ Վերանորոգման արդյունքում  բարելլավվել են կենտրոնի բնակիչների կենցաղային պայմանները և կյանքի որակը, ստեղծվել է հարմարավետ և բարենպաստ միջավայր, որտեղ յուրաքանչյուրն ունի իր անձնական տարածքը։ Այս գործընթացում մեծ ուշադրություն է հատկացվել բնակիչների համար ընտանեկան միջավայր ստեղծելուն, ինչն անմիջականորեն ազդում է նրանց հոգեկան ու ֆիզիկական բարեկեցության վրա։

Ծրագիրն իրականացվում է Ավստրիական Կարմիր Խաչի հետ համագործակցությամբ՝ Ավստրիական Զարգացման Գործակալության համաֆինանսավորմամբ։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ