Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19. հանրային իրազեկման արշավ [uri] => /news/covid-19-public-awareness-campaign-protect-yourself.html [id] => 439 ) 1
Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19. հանրային...

Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19. հանրային իրազեկման արշավ

09.07.2020
Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19. հանրային իրազեկման արշավ

Հուլիսի 3-ից, ժամը 17։00-ից 20։00-ը Երևանում գործում են 36 տեղեկատվական տաղավարներ, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հանրությանն իրազեկում են Քովիդ -19 վարակից պաշտպանվելու վարքականոնների մասին, տրամադրում դիմակ, ձեռնոց և ալկոգել։ 

Արշավի նպատակն է հանրության ուշադրության կենտրոնում պահել անվտանգ վարվելակերպի կանոնների պահպանման կարևորությունը, քանի որ արդեն 3 ամսից ավելի շարունակվող համավարակի պայմաններում մարդկանց զգոնությունը թուլանում է և անհրաժեշտ է իրազեկման տարբեր ձևաչափեր կիրառել։

Հանրային իրազեկման արշավը հանրապետության ամբողջ տարածքում համատեղ նախաձեռնել են ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հաշվի առնելով Հայաստանում Քովիդ-19 համավարակի տարածման շարունակական աճը։

Այս պահին Երևանում գործում է 36 կետ, շուտով նման կետեր կսկսեն գործել նաեւ մարզերում։

Մալաթիա Սեբաստիա
1․ Սեբաստիա փողոց, «Երևան սիթի» սուպերմարկետ
2․ «Կայզեր» սուպերմարկետ
3․ Կինո Հայաստան
4․ Օհանովի 21, «Երևան սիթի» սուպերմարկետ

Աջափնյակ
5․ Մարգարյան փողոց, «Կայզեր» սուպերմարկետ
6․ Շինարարների փողոց, «Ծիրան» սուպերմարկետ

 Քանաքեռ-Զեյթուն
7․ «Երազ այգի»
8․ Զեյթուն, «Երևան Սիթի» սուպերմարկետ

Նոր-Նորք
9․ Նանսենի այգի
10․ Գայի պողոտա՝ Մերսեդես խանութի շրջակայք
11․ Բադալ Մուրադյան փողոց՝ Էվրիկա սուպերմարկետի շրջակայք

Կենտրոն
12․ «Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարան
13․ «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարան

14․ «Երիտասարդական» մետրոյի կայարան
15․ Հյուսիսային պողոտա
16․ Կասկադ
17․ Մաշտոցի պ․ 5, Փակ շուկա
18․ Թումանյան փ․ - Աբովյան փ․ խաչմերուկ
19․ Պուշկին փ․ - Մաշտոցի պ․ խաչմերուկ
20․ Վարդանանց փ․ - Ալեք Մանուկյան փ․ խաչմերուկ
21. Սայաթ-Նովա - Աբովյան խաչմերուկ

Դավթաշեն
22․ Տիգրան Պետրոսյան 25/5, «Երևան Սիթի» սուպերմարկետ
23․ Դավթաշենի այգի

Նուբարաշեն
24․ Սբ․ Նահատակաց եկեղեցի

 Նորք-Մարաշ
25․ Թաղապետարանի հարակից այգի

 Արաբկիր
26․ Վահագն Դավթյանի այգի
27․ Մերգելյանի այգի
28․ Կոմիտաս 64, «Երևան Սիթի» սուպերմարկետ
29․ «Բարեկամություն» մետրոյի կայարան
30. «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարան

 Էրեբունի
31․ Լիոնի այգի
32․ Մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարան

Ավան
33․ «Նոր Զովք» սուպերպարկետ (Ծարավ Աղբյուր փողոց)
34․ «Երևան Սիթի» սուպերմարկետ

Շենգավիթ
35․ Գարեգին Նժդեհի գետնանցում, մետրոյի դիմաց

36.Շողակաթի այգի

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ