Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աջակցություն նորածին ունեցող կարիքավոր ընտանիքներին [uri] => /news/help-new-borns.html [id] => 256 ) 1
Աջակցություն նորածին ունեցող կարիքավոր...

Աջակցություն նորածին ունեցող կարիքավոր ընտանիքներին

11.12.2017
Աջակցություն նորածին ունեցող կարիքավոր ընտանիքներին

Դեկտեմբերի 9-ին Իջևանի Բժշկական կենտրոնում ծնվեց Գեղարքունիքի մարզի Դպրատակ գյուղի բնակչուհի Ալինա Կիրակոսյանի 6-րդ երեխան՝ Անժելան: Հաջորդ օրը Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մասնաճյուղի կամավորները՝ նախագահ Վաչիկ Սարիբեկյանի հետ միասին, այցելեցին Բժշկական կենտրոն, որտեղ տնօրեն Ռուզաննա Գրիգորյանի և ծննդատան աշխատակազմի մասնակցությամբ  շնորհավորեցին մայրիկին և նորածնի փաթեթ ու ծաղիկներ նվիրեցին:

 

Սոցիալ-առղջապահական մի շարք այլ ծրագրերին ու ակցիաներին զուգահեռ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղն այսուհետ  ամեն ամիս օգնության ձեռք կմեկնի սոցիալապես անապահով մի ընտանիքի` նվիրելով նորածնի փաթեթ՝ ծնողների հոգսը փոքր - ինչ թեթևացնելու համար:

 

Ընտանիքներին աջակցելու համար Մասնաճյուղը պայմանավորվածություն է ձեռք բերել Իջևանի Բժշկական կենտրոնի տնօրինության հետ:

 

Արինա Պարոնյան

ՀԿԽԸ Տավուշի ՄՄ կամավոր