Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում նշեցին Նոր տարին [uri] => /news/new-year-was-celebrated-in-gyumri-24-hours-care-center.html [id] => 627 ) 1
ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում...

ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում նշեցին Նոր տարին

29.12.2023
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում նշեցին Նոր տարին

Դեկտեմբերի 27-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի խնամառուների համար կազմակերպել էր Ամանորյա միջոցառում։

Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենի խորհրդական Հայկ Քոթանյանը և Գյումրու խնամքի կենտրոնի անձնակազմը։

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով գալիք տոները՝ նրանք նշեցին, որ համատեղ ջանքերի և շարունակական աշխատանքի վերջին տարիներին բարելավվել են խնամքի կենտրոնի խնամառուների պայմաններն ու ծառայությունների որակը։ Մասնավորապես ավարտին է մոտենում կենտրոնի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգումը, շարունակվում են անձնակազմի վերապատրաստումները։

Անմիջական մթնոլորտում ներկաների համար ելույթ ունեցավ «Հայկական զարդանախշեր» պարային համույթը։

Խնամքի կենտրոնի 158 խնամառուները Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստացան ամանորյա նվերներ։ Միջոցառումը կազմակերպվել է  Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի ծրագրի» շրջանակներում։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ