Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարդասիրական օգնություն «Իզմիլյան բարեգործական հիմնադրամ»-ի աջակցությամբ [uri] => /news/humanitarian-aid-izmirlian-charitable-foundation.html [id] => 437 ) 1
Մարդասիրական օգնություն «Իզմիլյան...

Մարդասիրական օգնություն «Իզմիլյան բարեգործական հիմնադրամ»-ի աջակցությամբ

03.07.2020
Մարդասիրական օգնություն «Իզմիլյան բարեգործական հիմնադրամ»-ի աջակցությամբ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Քովիդ-19 համավարակի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով արտակարգ դրության առաջին իսկ օրերից աջակցում է առավել խոցելի ընտանիքներին՝ տրամադրելով սննդի և հիգիենիկ պարագաների մեկ ամսվա համար նախատեսված փաթեթ։

Հունիս ամսվա ընթացքում Իզմիրյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավորություն ունեցանք աջակցելու Արմավիրի (592) և Լոռու (555) մարզերի բազմազավակ 1147 ընտանիքի։

Շահառուների ցուցակը տրամադրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Համագործակցել ենք նաև Արմավիրի և Գուգարաց թեմերի ներկայացուցիչների հետ, որոնք տրամադրել են առավել խոցելի ևս 23 շահառու ընտանիքների տվյալներ։

Մարտի 16-ից մինչ օրս, մեր գործընկերների և նվիրատուների աջակցությամբ բաշխվել է 22 423 փաթեթ։

ՄԵՆՔ ՕԳՆՈՒՄ ԵՆՔ ՁԵՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ