Նորություններ
Սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում

Սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում

31.07.2019
Սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում գործող ՀԿԽԸ Սիրիահայերի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում պարբերաբար տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ, հանդիպումներ և այցեր, որոնց նպատակն է նպաստել սիրիահայերի ինտեգրմանը:

Ծրագրի շահառուների համար հուլիսի 25-ին կենտրոնում անցկացվեց «Դրական ծնողավարություն» թեմայով դասընթաց: Հանդիպումը վարում էին կենտրոնի հոգեբանները և Լիբանանից ժամանած կամավորը՝ Լոռին: Հանդիպման ընթացքում քննարկվեց 6-14 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկությունները, շփման, հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակներում:

Ծրագրի շրջանակներում հուլիսի 18-ին քսաներկու սիրիահայ երեխա այցելեցին «Զուլանդիա» էկզոտարիում, ուր անցկացրեցին հագեցած և տպավորություններով լի օր: Մինչ երեխաները ուրախանում էին ծնողները զրուցում էին հոգեբանի հետ՝ ստանալով հոգեբանական խորհրդատվություն:

 Օգոստոսի 1-ին 14 սիրիահայ հրավիրվեց Մոսկվա կինոթատրոն դիտելու «Գործակալ 044: Օպերացիա Գեղարդ» ֆիլմը: Մասնակիցները վկայեցին, որ նմանատիպ միջացառումները հնարավորություն են տալիս նրանց փոքրիշատե թոթափել առօրեական հոգսերը և դժվարությունները: