Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սիրված երգիչ Արամեն դարձել է Հայկական Կարմիր խաչի կամավոր [uri] => /news/arame-armenian-popular-singer-joined-armenian-red-cross-as-a-home-care-volunteer.html [id] => 552 ) 1
Սիրված երգիչ Արամեն դարձել է Հայկական Կարմիր...

Սիրված երգիչ Արամեն դարձել է Հայկական Կարմիր խաչի կամավոր

27.04.2023
ՏԱՐԵՑՆԵՐ
Սիրված երգիչ Արամեն դարձել է Հայկական Կարմիր խաչի կամավոր

Սիրված երգիչ Արամեն՝ որպես կամավոր միացել էր Հայկական Կարմիր խաչի ընկերության Տնային խնամքի ծառայության Գյումրու թիմին: Միասին այցելեցին ամուսիններ Արմենուհի Աբաջյանին և Մանվել Արմուտյանին, ապա՝ Սևիլ Շիրվանյանին՝ առանց խնամողի մնացած տարեցների առօրյան լցնելու ջերմությամբ ու հոգատարությամբ:

Արդեն 45 տարի ամուսնացած զույգը պատմեց կնոջ տեսողության խնդիրների պատճառով դժվարացած առօրյայի մասին, իսկ տարրական դասարանների նախկին ուսուցչուհի տիկին Սևիլի հետ Արամեն զրուցեց սիրելի աշակերտներից ու գրքերից, որովհետև Գյումրու գրադարանում գրեթե գիրք չի մնացել, որը նա չի կարդացել:

Մարդասիրությունը Կարմիր խաչի սկզբունքներից մեկն է: Առաջնորդվելով այդ սկզբունքով՝ Դուք էլ կարող եք աջակցել մեզ կատարելով Նվիրատվություն կամ մասնակցելով մեր գործունեությանը՝ որպես կամավոր:

Տնային խնամքի ծառայությանն աջակցելու համար այցելեք  www.redcross.am/donate  և ընտրեք «Տնային խնամքի ծառայություն» բաժինը:

Մեկ ամսվա խնամքն ապահովելու համար անհրաժեշտ է 128 հազար ՀՀ դրամ, բայց մեզ կօգնի ցանկացած չափի Նվիրատվություն:

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ