Նորություններ
Աջակցություն տարեցներին. կյանքի կոչվեց...

Աջակցություն տարեցներին. կյանքի կոչվեց «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ի բնակիչների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

24.06.2020
Աջակցություն տարեցներին. կյանքի կոչվեց «Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»-ի բնակիչների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ հունիս ամսից հնարավորություն ունենք կենտրոնի խնամառուներին մատուցելու ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ):

Ծառայությունների մատուցումն իրականացնում է «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, որը տեղում հատուկ խնամառուների համար կազմակերպել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ:

Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների կյանքի որակի բարելավման՝ առողջականից մինչև հոգեբանական ամրություն հաղորդելու տեսանկյունից:

Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար։