Նորություններ
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

01.10.2018
Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է, որը ևս մեկ առիթ է ուշադրություն հրավիրելու տարեցներին հուզող խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն խնամքով և հոգատարությամբ։

Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ծառայություններից օգտվում է տարեկան 420 առավել խոցելի տարեց։ ՀԿԽԸ կամավորների օգնությամբ տարեցները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն, բարեգործական ճաշարանում օրական մեկ անգամ՝ տաք ճաշ։ Տարեցների տնային խնամքի մոդելը, որը ներդրվել է Լոռու և Շիրակի մարզերում, իր բնույթով եզակի է։

Այս ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքներին կարող եք ծանոթանալ դիտելով հոլովակը` https://www.youtube.com/watch?time_continue=1&v=gcpJ-3neGgs , ինչպես նաև այցելելով մեր կայքի համապատասխան բաժինը։