Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում [uri] => /news/վարսահարդարդարներն-այցելեցին-գյումրու-խնամքի-կենտրոն.html [id] => 485 ) 1
Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՀԿԽԸ Գյումրու...

Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

08.03.2021
ՏԱՐԵՑՆԵՐ
Մարտի 8-ին նվիրված միջոցառում ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող «Աշխատելով միասին հանուն որակյալ խնամքի, բարեկեցության և արժանապատիվ կյանքի» ծրագրի շրջանակում մարտի 8-ին կանանց միջազգային տոնի կապակցությամբ բարեգործական հիմունքներով ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն էին այցելել վարսահարդարներ։ Կենտրոնի բնակիչներին սպասվում էր նաև տոնական համերգ։ Միջոցառման ընթացքում իրենց ելույթներով հանդես եկան երգչուհի Սուսաննա Իսահակյանը և Գյումրու «Հայկական զարդանախշեր» պարային համույթը։ Միջոցառնմանը մասնակցում էին նաև բնակիչների հարազատներ` ընտանիքի անդաներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչներ։ Միջոցառուման նպատակն էր ներկայացնել ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումները հասարակությանը և քաջալերել համայնքի անդամների ներգրավվածությունը կենտրոնի բնակիչների առօրյա կյանքին: