Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մասնակցել ենք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի Վայոց ձորում [uri] => /news/demonstration-special-tactical-exercise-in-vayots-dzor.html [id] => 580 ) 1
Մասնակցել ենք ցուցադրական հատուկ տակտիկական...

Մասնակցել ենք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի Վայոց ձորում

06.07.2023
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Մասնակցել ենք ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի Վայոց ձորում

Հունիսի 30-ին Հայկական կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մասնաճյուղի արագ արձագանքման ջոկատը մասնակցել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Արարատ» մոր և մանկան առողջարանում տեղի ունեցած «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը առողջարաններում» ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժությանը, որին ներգրավված են եղել նաև ՆԳՆ Փրկարար ծառայության, ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների փրկարարական, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների և այլ կառույցների անձնակազմերը։

Ուսումնավարժության նպատակն էր կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել վերջիններիս ներդաշնակ աշխատանքը և արդյունավետ փոխհամագործակցությունը այլ ծառայությունների հետ:

Ուսումնավարժության ողջ ընթացքը գնահատվել է լավ, իսկ ձեռքբերված գիտելիքներն ու հմտությունները նպատակային կկիրառվեն հնարավոր արտակարգ դեպքերի ժամանակ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ