Նորություններ
Վայոց Ձորի մարզի նկարչական մրցույթի հաղթող...

Վայոց Ձորի մարզի նկարչական մրցույթի հաղթող դպրոցականների այցը Երևան

21.06.2014

Հունիսի 20-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր ՀՀ Վայոց Ձորի մարզի 53 դպրոցականների այցը Հայաստանի Բնության պետական թանգարան և Երևանի կենդանաբանական այգի:

2013 թվականի դեկտեմբերին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց Ձորի մարզի 12 միջնակարգ դպրոցների մասնակցությամբ կազմակերպել էր նկարչական մրցույթ: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է մարզի 1200 աշակերտ (100 աշակերտ` յուրաքանչյուր դպրոցից):

Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր դպրոցից ընտրվել էր 3 լավագույն աշխատանք (ընդհանուր՝ 36), որոնց հեղինակները ստացան խրախուսական մրցանակներ: Այդ աշխատանքներով ձևավորվեց ՀԿԽԸ «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում տպագրված 2014թ. օրացույցը:

Այնուհետև,  «Կլիմայի հայկական հարթակ»-ի կողմից ընտրվեցին 3 լավագույն նկարներ, որոնք ներկայացվեցին «Կլիմային արևելյան հարթակ» ծրագրի տարածաշրջանային հանդիպմանը Վրաստանում: Հանդիպման ընթացքում որոշվեց այդ աշխատանքների հեղինակների և իրենց դասարանի երեխաների համար կազմակերպել մեկօրյա այց`  մայրաքաղաք Երևան:

Երեխաները շատ ոգևորված էին և մեծ բավականություն ստացան իրենց այցից:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանը: