Նորություններ
Մեկնարկեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում»...

Մեկնարկեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը

14.04.2015

Ապրիլի 9-ին,  Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը հայտարարեցին «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի մեկնարկը:

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն իր բացման խոսքում նշեց, որ այսօր էլ աշխարհի տարբեր ծայրերում պատերազմներ և ճգնաժամեր են, և 21-րդ դարում մարդիկ դեռ տառապում են բռնությունից, սովից, հիվանդություններից: - Պատերազմներից տառապողմարդկանց շարքում հայտնվեցիննաև Սիրիայի դեպքերի հետևանքովտեղահանված մերհայրենակիցներըև ՀայկականԿարմիր խաչի ընկերություննաջակցել է նրանց ժամանմանառաջին իսկ օրվանից,-  ասաց նա:Ինչ վերաբերում է  իրականացվող նոր ծրագրին, ապա այն կնպաստի մեր հայրենակիցների ինքնաբավ և կայուն կյանքի ապահովմանը: ՀԿԽԸ Գլխավոր քարտուղարը հայտնեց, որ ամբողջ ծրագիրն իրականացվելու է պետական և ոչ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը հիշեցրեց, որ արդեն երրորդ տարին է, որ մեր երկիրն առնչվում է սիրիահայերի խնդիրներին, և այդ աշխատանքները մշտապես կառավարության ու իրենց  գերատեսչության ուշադրության ներքո են:Ամեն ինչ չէոր հասցնում ենքանելԱյստեղ պետականկառույցներին օգնության են հասնումբարեգործականհասարակականկազմակերպություններըՀայկականԿարմիր խաչի ընկերություննառաջին օրից սրտացավորենկանգնեց սիրիահայերի կողքին, - ասաց Ֆիրդուս Զաքարյանը և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչին: 

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը նշեց, որ ծանոթ է սիրիահայերի գործարար ունակություններին և վստահ է, որ դրանք զարգացնել է պետք․

 - Հայաստանը պետք է օգտագործի նրանց կարողությունները: Նրանք ունեն կապեր, գիտելիքներ, արժեքներ, դա պետք է օգտագործվի որպես առավելություն: Այս ծրագիրը կօգնի պատերազմի պատճառով անօթեւան մնացած սիրիահայերին հաստատվել հայրենիքում:

Այնուհետև ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի բաղադիչներն ու հիմնական նպատակները, շեշտելով.

- Մենք հատկապես կարևորում են գործարար սիրիահայերի ցանց և համատեղ ձեռնարկություններ ստեղծելու գաղափարը։ Օրինակ, եթե ունենք քաղցրավենիք պատրաստողներ, նրանք հանդես են գալիս որպես անհատներ: Նրանց համախմբելով՝ արտադրություն հիմնենք: Մենք պետք է բոլորին միավորելու այդ շղթան, այդ խթանը հանդիսանանք: Որովհետև արտադրություն հիմնելու մեջ բազմաթիվ պարտականություններ և դերեր կան: Փորձելու ենք աջակցել, որպեսզի այդ դերերը, պատասխանատվությունները սահմանվեն, և որպես մի թիմ կարողանան աշխատել»:

Սիրիահայերի գործարարների միության անդամ, ոսկեչությամբ զբաղվող Միքայել Կարապետն ասաց, որ այս ծրագիրը դրական հույսեր է արթնացնում․

 - Ամենակարևորը՝ ճանաչվելու և շուկայի կարիքն ունենք, որ մեր ապրանքներն արտադրվեն ու սպառվեն: Պատրաստ ենք համագործակցել և աշխատել այս ծրագրի շրջանակներում:

«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը 2015 թվականի մարտից մինչև 2017 թ. փետրվարը կիրագործվի Երևանում,  Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ավստրիական Կարմիր խաչը: Ծրագրի տնտեսական բաղադրիչը հնարավորություն կտա ներգրավել ներկայումս Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին, իսկ կրթական ուղղվածության գործողություններում կընդգրկվի ավելի քան հազար դպրոցական:

Ծրագրի տնտեսական բաղադրիչի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները՝ աշխատանքի շուկայի ուսումնասիրություն, սիրիահայերի մասնագիտական փորձի վերաբերյալ թվային տվյալների բազայի մշակում, շարունակական աշխատանքային խորհրդատվություն, մասնագիտական ուսուցում շահառուների համար, ինչպես նաև մեկնարկային ֆինանսական աջակցություն ՝ տնտեսական գործունեության ծավալելու համար։Երեխաների համար կրթական գործողությունները հիմնականում ուղղված են լինելու նրանց ինտեգրմանը՝ օտար լեզուների ուսուցման դասընթացների, դպրոցական գույքի ու պարագաների տրամադրման և հավասարը հավասարին մոտեցման միջոցով:

Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում ապաստանել են շուրջ 13 հազար սիրիահայեր: