Նորություններ
Ընտրվել են նոր թիրախային համայնքներ

Ընտրվել են նոր թիրախային համայնքներ

04.04.2016
Ընտրվել են նոր թիրախային համայնքներ

Մարտի 29-ին և 30-ին, «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանականերում կազմակերպվեցին այցեր Լոռու մարզի Սարչապետ, Մեծ Պարնի, Մարգահովիտ և Օձուն համայնքներ, որոնք նոր են ընտրվել` որպես թիրախային:

Այցերը կազմակերպվեցին ծրագրի աշխատակազմի և Լոռու մարզայի փրկարար վարչության պետի մասնակցությամբ: Յուրաքանչյուր համայնքում կազմակերպվեց հանդիպում բնակիչների հետ (մոտ 30 հոգի), որտեղ մանրամասն ներկայացվեցին և քննարկվեցին ծրագրից ակնկալվող արդյունքները և պլանավորված գործողությունները, ինչպես նաև քննարկվեցին համագործակցության և համակարգման հետ կապված հարցեր:
Առանձնահատուկ ներկայացվեց համայնքային կամավորական արձագանքման թիմերի մոդելը և փորձը, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքին ներկայացվեցին և տրամադրվեցին թիմի անդամների ընտրության համար նախատեսված չափորոշիչներ:

Յուրաքանչյուր համայնքում Լոռու մարզային փրկարար վարչության պետ Հրաչիկ Անտոնյանն իր խոսքում ընդգծեց ծրագրի կարևորությունը մարզի համար, հատկապես համայնքային կամավորական արձագանքման թիմերի գաղափարը` աղետների ռիսկի կառավարման և արձագանքման կարողությունները մարզում ամրապնդելու Հարցում: Ներկայացվեցին նաև նախորդ փուլի փորձը և գրանցված արդյունքները: