Նորություններ
Հզորացնելով կամավորների կարողություններն ԱՌՆ...

Հզորացնելով կամավորների կարողություններն ԱՌՆ ոլորտում

11.04.2013

Ապրիլի 9-ին և 10-ին Ճապոնական կարմիր խաչի ֆինանսավորմամբ, ԿԽԿՄ ՄՖ աջակցությամբ և ՀԿԽԸ  ԱԿ/ԲՏ կողմից իրականացվող «Ապահով դպրոցներ» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հրահանգչային երկօրյա դասընթաց: Դասընթացին մասնակցել են Բժշկական համալսարանի բարձր կուրսերի ուսանողներ, որոնք իրենց մասնակցությունն են ունենալու ծրագրի իրականացմանը, մասնավորապես, դպրոցներում դասընթացների անցկացմանը՝ որպես հրահանգիչներ:

Կամավորներին մանրամասն ներկայացվեցին ԱՌՆ ոլորտի տարբեր թեմաներ՝ «Բնական և մարդածին աղետներ», «Աղետներից պաշտպանվելու վարքականոնները», «Վիճակագրական տվյալներ աղետների և դրանց վնասների մասին» և այլն: Դասընթացի ժամանակ կազմակերպվել են նաև տարբեր խմբային աշխատանքներ և քննարկումներ: Որպես դասընթացի ավարտական փուլ` կազմակերպվել է քննական թեսթային աշխատանք, պարզելու թե` արդյո±ք մասնակիցներիը յուրացրել են բոլոր ներկայացված թեմաները: Բոլոր մասնակիցները հաջողությամբ են հանձնել թեսթային աշխատանքը: